Սաուդյան Արաբիան բարձրացրել է հունիսյան մատակարարումների նավթի գները ասիացի հաճախորդների համար: Այս մասին հայտնում է РБК-ն` մեջբերելով Financial Times-ի հոդվածը:
Աղբյուրի հաղորդմամբ` դա գների բարձրացման առավելագույն ցուցանիշն է 14 ամսում այդ տարածաշրջանում իրականացվող խոշորագույն արտահանման համար և վկայում է պահանջարկի մեծացման պատճառ:
Սաուդյան նավթային ընկերության` Aramco-ի հայտարարության մեջ նշվում է, որ Arab Light ապրանքանիշի նավթի վաճառքի պաշտոնական գինն ասիացի գնորդների համար ավելացել է 1.10 դոլարով` մեկ բարելի դիմաց:
Վերջին անգամ նմանօրինակ գնաճ տեղի է ունեցել անցյալ տարի, երբ ապրիլյան գները սաուդական նավթի համար աճել էին 1.40 դոլարով: Arab Light-ի նավթի գինը հյուսիսարևմտյան Եվրոպայի համար հունիսից բարձրացել է 0.15 դոլարով: