Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Սեպագիր արձանագրություններով` հայ կանայք «շորտիկ» են հագել. բանաստեղծուհին հեգնում է «Կույս կանանց» Իվետայի շորի առիթով

$
0
0

 

Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը հակադարձում է «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանի զգեստի շուրջ աղմուկին միացած «Կույս կանանց» ՀԿ-ի տարակուսանքին, թե «շորտիկով» մրցույթին մասնակցելը հայեցի չէ։

 

«Ըստ սեպագիր արձանագրությունների` հայ կանայք հնում «շորտիկ» են հագել: Այնպես որ, հայեցի է, շատ հայեցի»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց նա:
 

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում է երգչուհու բեմական զգեստը: Մասնավորապես «Կույս կանանց» միավորումն օրերս տարակուսանք էր հայտնել երգչուհու բեմական զգեստի կապակցությամբ և նշել.«Երգը՝ երգ, արվեստը՝ արվեստ, սակայն պետք չէ մոռանալ, որ դուք ազգ եք ներկայացնում, հարգելի մասնակիցներ։ Հայու կերպին ոչ հարիր հագուստը և անբռնազբոս կերպարը կարող են թյուր պատկերում թողնել մի ամբողջ ազգի մասին»:
Ի դեպ, «Կույս կանանց միավորումն» արդեն իր մտահոգությունը փոխանցել է մշակույթի նախարարությանը` և հույս հայտնել, որ «մրցույթի ժամանակ գեղեցկագեղ հայուհին կվերանայի որոշ ասպեկտներ, և բեմում կթևածի հայու ոգին ինչպես որ հարկն է»։

 

Երեկ երեկոյան նույն ՀԿ–ն ֆեյսբուքյան իր էջում արդեն ավելի խիստ տոնայնությամբ գրառել է.«Սա արդեն վեր է ամեն տեսակ սահմանից։ Սա արդեն գրգռում է զայրույթ։ Նման անհարգալից և հայու էությանը ոչ հարիր պահվածքը քննադատանքի տեղիք է տալիս։ «Կույս կանանց միավորումը» մտահոգալի և տագնապալույծ այս հորդորագրով կոչ է անում վերջ դնել ազգային խայտառակության նոր հորիզոններին։ Մեր պապերը սրա համար չեն կռվել, և հայու ոգու աճն այս հանգրվանում չէր հարատևել։ Ուշքի եկեք»։
 

Tert.am–ի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանն էլ («Յոժ») ասաց հետևյալը.«Դե հիվանդ են, այ, քեզ բան, մարդիկ ինչ-որ շեղում ունեն … արտիստի զգեստը ի՞նչ քննարկման առարկա…  իսկ ով ասաց, որ բոլորը պետք է լինեն հայեցի»:

 

Ի դեպ, Սերգեյ Դանիելյանը չէր տեսել երգչուհու զգեստը և անկեղծորեն ասաց`«շոր ա, էլի, երևի»: Ինչ վերաբերում է սույն ՀԿ-ին, ապա դերասանն անկեղծորեն զարմացավ ու ասաց.«Երևի հումոր է, իմ `«Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության նման մի բան է երևի»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>