Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Կանադայի ևս մի նահանգում բնակչության տարհանում է իրականացվում՝ անտառային հրդեհների պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

$
0
0

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում անտառային հրդեհների պատճառով բնակչության տարհանում է իրականացվում, հայտնում է CTV հեռուստաալիքը։

 

Անտառներն այրվում են շրջանի հյուսիսում և հյուսիս-արևելքում: Անվտանգ վայր է տեղափոխվել մոտ 1.000 մարդ:

 

Բրիտանական Կոլումբիայում հրդեհների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 30.000 հա: Հաղորդվում է, որ կրակը կարող է տեղափոխվել հարևան Ալբերտա նահանգի հյուսիս-արևմտյան շրջան: 

 

Ալբերտա նահանգում՝ հյուսիս-արևելյան շրջանում, նախորդ կիրակի օրվանից նույնպես անտառներ են այրվում: Երեքշաբթի ուժեղ քամու պատճառով հրդեհներն այս շրջանում սկսել են արագորեն տարածվել:

 

Մայիսի 3-ից ի վեր այդ շրջանում արդեն տարհանվել է մոտ 90.000 մարդ: Ամենաշատը տուժել է Ֆորտ ՄքՄյուրեյ քաղաքը, որտեղ, պաշտոնական տվյալներով, մոտ 1.600 տուն է հրդեհվել: Քաղաքի ամբողջ բնակչությունը` ավելի քան 80.000 մարդ, լքել է այն:

 

Canada's prime minister said A burned out car on a residential streetMap of path of Alberta wildfire

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles