Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ինչ է կատարվում աշխարհի ամենախորը կետում. բացառիկ տեսահեռարձակում Մարիանյան իջվածքից (տեսանյութ)

$
0
0

Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Մարիանյան իջվածքն ունի 11 կմ խորություն և համարվում է աշխարհի ամենախորը կետը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, քանի որ խորությունը չափազանց մեծ է, գիտնականներին առ այսօր շատ քիչ բան է հայտնի այս իջվածքի մասին: Սակայն վերջերս Okeanos Explorer կոչվող  գիտահետազոտական սուզանավն իջել է քիչ ուսումնասիրված խորքերը` այնտեղից YouTube-ով ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելով «գաղտնի աշխարհը»:

 

Գերժամանակակից տեսախցիկների միջոցով գիտնականները տեսել են մի շարք ձկներ, բույսեր ու այլ ջրային արարածներ, որոնք բնակվում են նման խորության վրա:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ սուզանավը Մարիանյան իջվածքում կմնա մինչ հուլիսի 10-ը, իսկ մինչ այդ ստորջրյա աշխարհից ուղիղ հեռարձակումներին կարելի է հետևել այստեղ.

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles