Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Շիրակի մարզում «ՎԱԶ-2121»-ի բալոնից այլ գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. վարորդը տեղափոխվել հիվանդանոց

$
0
0

Մայիսի 7-ին` ժամը 17:02-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի թիվ 24 տան բակում կայանած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է և բռնկվել, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 23 SU 018 պ/հ (վարորդ՝ 1964 թ. ծնված  Մ. Խ.) ավտոմեքենայի բալոնից այլ գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկումով, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:


Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ և անվադողը՝ ամբողջությամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>