Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Լեսթերի երկրպագուհին կատակի արդյունքում 5000 գործակցով խաղադրույք է շահել

$
0
0

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» երկրպագուհի Մենդի Կլարկը, ով աշխատում է «Spire Leicester Hospital» կլինիկայում, 50 հազար ֆունտ է շահել:

 

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Կլարկի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Մեթ Սմիթը փորձելով կատակել իր ենթակայի հետ, նրան նվիրել է «Լեսթերի»` Անգլիայի չեմպիոն դառնալու խաղադրույք: «Աղվեսների» հաղթանակի վրա Սմիթը 10 ֆունտ է դրել, իսկ գործակիցը կազմել է 5000:

 

«Մեթը ֆուտբոլի հարցերում ինձ նյարդայնացնելու առիթը երբեք չի կորցրել, չէ որ նա երկրպագում է «Նոթինգհեմ Ֆորեսթին», որի հետ «Լեսթերը» լարված հարաբերությունների մեջ է: Երբ նա խաղադրույքն ինձ նվիրեց, հազիվ կարողացավ զսպել ծիծաղը: Զարմանալի չէ, քանի որ նախորդ առաջնությունում իմ սիրելի թիմը քիչ էր մնում դուրս մնար ԱՊԼ-ից:

 

Ճիշտն ասած վերջին ամիսների ընթացքում բուքմեյքերների կողմից խաղադրույքը գնելու մի քանի գայթակղիչ առաջարկներ եմ ստացել, սակայն մի կերպ կարողացել զսպել եմ ինձ: Արդյունքում, պարզվեց, որ ճիշտ էի»,- 58-ամյա Կլարկի խոսքերն է մեջբերել «Mirror»-ը:

 

Աղբյուր` sports.ru

Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>