Ford ընկերությունն անվտանգության բարձիկների նոր տեսակ է արտոնագրել, որը գրանցվել է «անվտանգության վանդակ» (safety cage) անունով:
Motor.ru-ի փոխանցմամբ` ավտոարտադրողը վստահեցնում է, որ բարձիկների տվյալ մշակումը կկարողանա արդյունավետորեն պաշտպանել հետևի ուղևորներին ցանկացած վթարի ժամանակ, երբ հարվածն ստացվում է դիմացից, կողքից կամ հետևից:
Անվտանգության նոր բարձիկն ունի U-աձև տեսք և ամրացվում է առաստաղին սրահի հետևի հատվածում: Բարձիկի աշխատանքի համար պատասխանատու է առանձին պրոցեսորը, որը տվյալներ է հավաքում և վերլուծում մի շարք սենսորներից, օրինակ` տեղադրված է արդյոք մանկասայլակ, կամ արդյոք ուղևոր կա հետևի նստատեղին, թե՝ ոչ:
Դեռևս չի հաղորդվում, թե երբ անվտանգության նմանօրինակ բարձիկը կհայտնվի սերիական մոդելներում: