Հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը, ով առավել հայտնի է El Chapo («Թզուկ») մականունով, տեղափոխվել է Սիուդադ Խուարես քաղաքի բանտ, որը գտնվում է ԱՄՆ-ի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Life.ru-ն` վկայակոչելով France Presse գործակալությունը:
Նախկին բանտում նարկոբարոնին աննախադեպ պահակային վերահսկողության տակ էին պահում: Վախենալով, որ նա փախուստի նոր փորձ կկատարի, հսկիչները նրան պարբերաբար մի խցից մյուսն էին տեղափոխում:
Նշվում է, որ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են նաև Գուսմանին ընդունած բանտում:
Սիուդադ Խուարես նրան տեղափոխել են ինքնաթիռով, իսկ օդանավակայանից բանտ` ուղղաթիռով:
Դիտորդները կարծիք են հայտնել, որ Գուսմանի տեղափոխությունը ԱՄՆ-ի սահմանի մոտ կարող է նշանակել, որ նրան պատրաստում են ԱՄՆ արտահանձնման: