Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Նայնգոլանը կարող է հարմարվել անգլիական ֆուտբոլին. Շեսնի

$
0
0

Իտալական «Ռոմայի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին վստահ է, որ իր թիմակից Ռաջա Նայնգոլանը, որին լրատվամիջոցները կապում են Լոնդոնի «Չելսիի» հետ, համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային:

 

«Ռաջան կարող է հարմարվել անգլիական ֆուտբոլին: Նա ֆիզիկապես պինդ ֆուտբոլիստ է:

 

Նա չի վախենում իր մրցակցից: Ավելացրեք այդ ամենին փայլուն տեխնիկա եւ կստանաք բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստի:

 

«Չելսիի» գլխավոր մարզչի փոխարեն արդեն իսկ ձեռք բերած կլինեի Նայնգոլանի տրանսֆերը: Հույս ունեմ, որ այդ գործարքը չի իրականանա, եւ Ռաջան կմնա մեր ակումբում»,- Շեսնիի խոսքերն է մեջբերում Football-italia.net-ը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>