Հոլիվուդյան հայտնի դերասան Ռասել Քրոուն հաստատել է վերջերս շրջանառվող լուրերն առ այն, որ ինքը նկարահանվելու է նոր «Մումիա» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է լինելու մարտաֆիլմերի աստղ Թոմ Կրուզը։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Քրոուն պատմել է, որ ռեժիսոր Ալեքս Կուրտցմանի նոր ֆիլմում մարմնավորելու է բրիտանացի բժիշկ Հենրի Ջեքիլի կերպարը:
Ծագումով ավստրալացի դերասանը հավելել է, որ նոր ֆիլմն այնպես է նկարահանվելու, որ իրոք վախեցնի հանդիսատեսին:
↧
Ռասել Քրոուն հաստատել է նոր «Մումիայում» իր նկարահանվելը
↧