Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները շարունակում են մնալ մեր հայրենիքի սահմանների պաշտպանության նվիրյալներ. Տարոն Մարգարյան

$
0
0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ։

Ուղերձում նշվում է.«Սիրելի երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ,
սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ:
 

Իսկապես անգնահատելի է այն դերակատարումը, որ երկրապահ կամավորականներն ունեցան հայ ժողովրդի նորօրյա պայքարի՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում: Դեռևս կանոնավոր բանակ չունեցող մեր երկրում դուք առաջինն էիք, որ կամավոր ստանձնեցիք հայրենիքի պաշտպանի շնորհակալ և նվիրական գործն ու, պատվով կրելով այդ պատասխանատու բեռը, հենց դու՛ք դարձաք հաղթանակած մեր բանակի ամուր հիմքը: Եվ, որ ամենակարևորն է, Ազգային բանակի ձևավորումից հետո էլ շարունակել ու շարունակում եք մնալ մեր հայրենիքի սահմանների պաշտպանության նվիրյալներ: Այսօր էլ առաջնագծում եք ու, հայրենյաց սահմանները պաշտպանող մեր քաջ զինվորներին թև ու թիկունք լինելով, հերթական անգամ փաստում եք, որ Երկրապահ լինելը ապրելակերպ է, անձնուրաց հավատամք, ինչից և սարսափում է թշնամին:

Այս տարվա ապրիլի սկզբին հայրենի սահմաններից հերթական անգամ հետ շպրտելով նենգ թշնամուն, ցավոք, ունեցանք նաև հերոս հայորդիների կորուստներ... Հավերժ փառք և խոնարհում նրանց հիշատակին:

Երկրապահի օրը նաև առիթ է կրկին խոնարհվելու և երախտագիտություն հայտնելու զոհված մեր ազատամարտիկների ու զինվորների ծնողներին, այրիներին ու հարազատներին: Անշուշտ, ոչինչ չի կարող հատուցել ձեր կրած անդառնալի կորուստը, որը վստահաբար նաև մեր բոլորի ցավն է, սակայն ուզում եմ կրկին հավաստիացնել, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ անձամբ ես շարունակելու ենք լինել բոլորիդ կողքին ու մշտապես սատարելու ենք ձեզ»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>