Համաշխարհային օվկիանոսի ամենախորը կետում` Մարիանյան իջվածքում, գիտնականներն հատուկ սուզանավով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են մեդուզայի նախկինում անհայտ մի տեսակ, որն արտաքուստ այլմոլորակայինի է նման:
Ինչպես նշում է The Telegraph-ը, արտասովոր ջրային արարածը բնակվում է օվկիանոսի մակերևույթից 5 կմ խորության վրա: Այն ունի շոշափուկների 2 խումբ. մեկը` կարճ, մյուսը` երկար:
Բրիտանմական պարբերականը մանրամասնում է, որ 11 կմ խորությամբ Մարիանյան իջվածքը գտնվում է Խաղաղ օվկիանոսում` Ֆիլիպինների ու Ճապոնիայի միջև: Նման մեծ խորության պատճառով այս տեղանքը շատ քիչ է ուսումնասիրված գիտնականների կողմից: Ենթադրվում է, որ այնտեղ ապրում են այնպիսի ջրային օրգանիզմներ, որոնց գոյության մասին մարդիկ պատկերացում անգամ չունեն:
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։