Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մեր հերոսները Շուշին ազատագրեցին հենց իրենց պապերի տարած հաղթանակի օրը.Տարոն Մարգարյան

$
0
0

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Ուղերձում ասվում է.«Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ,
սիրելի հայրենակիցներ,

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի, մեր փառահեղ հաղթանակների կրկնակի տոնի առթիվ: 


Նախորդ դարի ամենադաժան պատերազմի, Մեծ հայրենականի տարիներին, հազարամյակների փորձություն տեսած մեր ժողովուրդը անօրինակ սխրանքով ապացուցեց, որ հայրենի երկիրը, հողը, օջախը պաշտպանող զինվորն իսկապես անպարտելի է: Մեծ հայրենականում տարած փառապանծ հաղթանակով մեր պապերն ապացուցեցին, որ մեր ժողովրդի խաղաղ գոյության հանդեպ ցանկացած ոտնձգություն պարտության է դատապարտված:


Դա ապացուցվեց նաև Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ  նորօրյա մեր հերոսները  Արցախ աշխարհի հոգևոր ու մշակութային մայրաքաղաքը՝ Շուշին, ազատագրեցին հենց իրենց պապերի տարած հաղթանակի օրը՝ այն կրկնակի տոն դարձնելով մեր ժողովրդի համար:


Մայիսյան մեր հաղթանակները պատմությունը վերագնահատելու և դասեր քաղելու առիթ է նաև:
Այսօր, իհարկե, նաև երախտիքի ու խոնարհումի օր է մեր հերոսների հիշատակի առջև: Խնկարկելով նրանց հիշատակը, մեր ժողովուրդը վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>