Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակին նվիրված զորահանդեսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել անվտանգության ոչ դաշինքային համակարգի ստեղծման համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Այսօր քաղաքակրթությունը դարձյալ բախվել է բռնության ու դաժանության։ Ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է դարձել, մենք պարտավոր ենք հաղթել չարին։ Եվ Ռուսաստանը բաց է այլ պետությունների հետ միացյալ ջանքեր գործադրելուն, սակայն պատրաստ է աշխատել նաև միջազգային անվտանգության ոչ դաշինքային համակարգերի ստեղծման համար»,-հայտարարել է նախագահը։
Պուտինը նաև նշել է, որ «պատմության դասերը վկայում են այն մասին, որ մոլորակի վրա խաղաղությունն ինքնուրույն չի հաստատվում», և պետք է զգոն լինել՝ թույլ չտալու համար երկակի ստանդարտների կիրառումը։