«Բարսելոնան» շարունակում է թիմի հարձակվող Նեյմարի հետ նոր պայմանագրի կնքման բանակցությունները:
Հիշեցնենք, որ բրազիլացին մինչև 2018 թվականի հունիս պայմանագիր ունի, իսկ կատալոնական ակումբը ցանկանում է այն երկարաձգել մինչև 2021 թվականը:
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագրով Նեյմարի հրաժարագինը սահմանել 220 միլիոն եվրո: Այս գումարը ներկայիս հրաժարագնից ավելի է 30 միլիոնով:
Նշվում է, որ հրաժարագնի հարցը որոշակի անհամաձայնություն է առաջացրել ֆուտբոլիստի և ղեկավարության բանակցություններում:
Հավելենք, որ Նեյմարն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած 33 հանդիպումներում դարձել է 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: