Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել ԼՂՀ օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը. Շավարշ Քոչարյան

$
0
0

Հայաստանը լավ գիտի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ հնչած տարբեր արտահայտություններին, ՀՀ-ն պարտավոր չէ պատասխանել. այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանն Արցախը չի ճանաչել, ռուսական զենք Արցախ չի կարող գնալ:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե՝ ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դրան պատասխանող այլ ատյաններ կան, որոնց առաջ այդ հարցերը բարձրացվում են:


Հիշեցնենք, որ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ՌԴ դեսպանն Իվան Վոլինկինն արձագանքել էր. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:


Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանալու են «տարածքների զիջում՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքով, փոխարտգործնախարարն ասաց, որ եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք գաղտնազերծված են երեք համանախագահող երկրների հինգ հայտարարություններով, ապա ակնհայտ է, որ խոսքը և՛ տարածքների, և՛ կարգավիճակի մասին է:


«Շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանը առնվազն պարտավոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով՝ նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդպիսի հարցեր լուծել՝ Ղարաբաղի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որով Ադրբեջանը կարողանա հասնել իր բաղձալի նպատակին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:


Լրագրողի հարցին, թե որ տարածքների հանձնման մասին է խոսքը, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Ես կխոսեմ այն տարածքների մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը. դա Մարտունու շրջանն է, Մարտակերտի շրջանի հատվածներն են, դա Շահումյանի շրջանն է, իսկ ինչ ենք մենք հանձնելու, թող մտահոգի ադրբեջանցիներին, ինձ դա չի մտահոգում»:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>