Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Nissan-ն ու Mitsubishi-ն հաստատել են միավորվելու շուրջ բանակցությունները

$
0
0

Mitsubishi Motors և Nissan ճապոնական ավտոարտադրողները հաստատել են միավորվելու շուրջ բանակցությունները, հաղորդում է BBC-ն:

 

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Nissan-ը ձեռք կբերի մրցակցի բաժնետոմսերի մեկ երրորդը և կդառնա միակ խոշոր բաժնետերը:

 

Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Mitsubishi Motors-ը նվազեցրել է իր մեքենաների վառելիքի ծախսման տվյալները: Ապրիլին ընկերության ղեկավարությունը խոստովանել է, որ վառելիքը ծախսելու սխալ թեստեր է անցկացնում վերջին 25 տարիներին: Դրա պատճառով Mitsubishi-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 40 տոկոսով:

 

Երկու ընկերությունները հայտարարություններ են արել, որոնց համաձայն քննարկվում են միավորման տարբերակները: Հինգշաբթի օրը տնօրենների խորհուրդներն առանձին հանդիպումներ կանցկացնեն՝ հետագա հեռանկարները քննարկելու համար:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>