Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԱՄՆ-ում 14-ամյա դեռահասը հրաժարվել է իր ստարտափը վաճառել 41 մլն դոլարով

$
0
0

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում բնակվող Թեյլոր Ռոզենթալը, ով առաջին օգնության պարագաներ տրամադրող RecMed ավտոմատ սարքի ստեղծողն է, հրաժարվել է 41 մլն դոլարով վաճառել իր գաղափարի իրականացմամբ զբաղվող ստարտափը:

 

Ինչպես նշում է news.com.au կայքը, դեռահասը ներկայացրել է RecMed-ի նախագիծն այն ժամանակ, երբ մասնակցում էր Երիտասարդ ձեռնարկատերերի ակադեմիայի կազմակերպած դասընթացներին:


«Մեզ հանձնարարված էր ներկայացնել հետաքրքիր բիզնես գաղափար: Ամեն անգամ, երբ ես ներկա եմ լինում բեյսբոլի խաղերին, նկատում եմ, որ վնասվածքներ ստացած երեխաների ծնողներն առաջին օգնության պարագաների` յոդի, բինտի, բամբակի կարիք ունեն, սակայն չեն կարողանում գտնել դրանք: Ուստի` ես որոշեցի լուծել այդ խնդիրը»,-պատմել է Ռոզենթալը:

 

Նրա ստեղծած ավտոմատներից հնարավոր կլինի մի քանի դոլարով ձեռք բերել առաջին օգնության համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ RecMed-ի համար համապատասխան արտոնագիրը ձեռք բերելուց հետո, հնարամիտ դեռահասը սկսել է ստանալ բազում բիզնես առաջարկներ, որոնք, սակայն, մերժել է:


Մասնավոր ներդրումների միջոցով Ռոզենթալն արդեն 100.000 դոլար է ստացել ու պատրաստվում է սկսել սարքի արտադրությունը: Հայտնի է, որ նա արդեն 100 ավտոմատի պատվեր է ստացել ամերիկյան Six Flags ընկերության կողմից:



«Այնքան հետաքրքիր էր հետևել, թե ինչպես 1 տարվա ընթացքում Թեյլորը մեծացավ ու վերածվեց ինքնավստահ, գործարար մարդու: Եվ չնայած գրանցած բոլոր հաջողություններին` նա շարունակում է համեստ տղա մնալ, ով միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել: Նա ընդամենը 14 տարեկան է։ Կարծում եմ` Բիլ Գեյթսը պիտի նրանից զգուշանա»,-ասել է Ռոզենթալի ուսուցչուհի Կլարինդա Ջոնսը:

 


“Bill Gates should be worried.” Picture: RecMed




 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>