Կրեմլը ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Թուրքիայից միրգ-բանջարեղենի ներկրումն ամբողջությամբ արգելելու մտադրության մեջ քաղաքականություն չի տեսնում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա պետք է հարցնել «Ռոսսելխոզնադզորից»: Գերատեսչությունը քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է իրեն բնորոշ թեմայով: Այդ պատճառով, իհարկե, պետք է նրանց հասցեագրել»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կապ ունե՞ն գերատեսչության պլանները երկրների միջև հարաբերությունների վատացման հետ:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները վատացել են նախորդ տարվա նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական օդանավի խոցման պատճառով։