Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

$
0
0

Հանրապետության տարածքում մայիսի 14-15-ը, 18-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով:


Երևանում մայիսի 14-15-ը, 18-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:


Երևանի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝          32.10C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              4.50C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          17.90C

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>