KAGAYA կեղծանվամբ հանդես եկող ճապոնացի լուսանկարիչը համացանցում տարածել է մի շարք ուշագրավ լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է օդանավի հետևից ձգվում երկար «ծիածանը»։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ծիածանի էֆեկտն առաջանում է օդանավի շարժիչի այրումից:
Հետաքրքրական է այն փաստը, որ բազմագույն շերտից զատ ծիածանի գույներով են ներկվում նաև ամպերը` ստեղծելով առեղծվածային տեսարան:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս գույներն առաջանում են այն ժամանակ, երբ ինքնաթիռի շարժիչի այրումից արտանետված նյութերն ու արևի լույսն արտացոլվում են երկնքում առկա միլիոնավոր ջրի կաթիլների մեջ: