Ամերիկյան արտադրության Ford GT սուպերքարի պոտենցիալ գնորդներն սկսել են ընկերությանը հարյուրավոր տեսանյութեր ու դիմումներ ուղարկել` խնդրելով գերշքեղ կուպեն վաճառել հենց իրենց:
Ինչպես նշում է motor.ru-ն, Ford-ը մոտ 7.000 դիմում է ստացել GT-ն գնելու համար, սակայն մոտակա 2 տարում ընկերությունը մտադիր է վաճառել այս մեքենայից ընդամենը 500 օրինակ:
Ավտոարտադրողի ներկայացուցիչները պատմել են, որ իրենք աշխարհի տարբեր անկյուններից ստացել են հարյուրավոր դիմում-տեսանյութեր, որոնցում ամենատարբեր տարիքի ու ազգային պատկանելության մարդիկ խնդրում են հնարավորություն տալ գնելու GT-ն։
3.5 լ աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով համալրված մեքենայի գինը 400.000 դոլար է: Աղբյուրը մանրամասնում է, որ պոտենցիալ գնորդները պետք է պարտավորվեն մեքենան ձեռք բերելուց հետո օգտագործել այն ըստ նշանակության, այլ ոչ թե պահեն ավտոտնակում կամ թանգարանում: