Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Փարիզցիները Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար կպայքարեն անգլիական «Լիվերպուլի» ու Թուրինի «Յուվենտուսի» հետ,- տեղեկացնում է «Die Welt»-ը:
Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է Գյոտցեի համար վճարել մրցակիցներից շատ:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում Մարիոն խփել է մեկ գոլ ու կատարել չորս արդյունավետ փոխանցում:
↧
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Գյոտցեին
↧