Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհեր կան

$
0
0

Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը տեղի ունեցող զանգվածային ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը Շտապ օգնության ծառայությունից:


Նրա խոսքով՝ հրաձգությամբ ուղեկցվող կռիվը տեղի է ունենում գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ:


Աղբյուրն ընդգծել է, որ տուժածների մոտ հրազենային վնասվածքներ են: Կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:


«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ծեծկռտուքի ընթացքում հրազեն է կիրառվել, այդ իսկ պատճառով կան մի քանի զոհեր ու վիրավորներ, որոնց տեղափոխում է «Շտապ օգնությունը»,- հայտնել է գործակալության աղբյուրը:


Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների հետևանքով կան վիրավորներ ու տուժածներ:


Ըստ նախնական տվյալների՝ բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>