Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գրում է РИА Новости-ն:
«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստության բարձրացման համար մենք նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը: Ընդգծվել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը կիբերանվտանգության, ինչպես նաև նավթագազային գազամուղների անվտանգության ոլորտում:
Կարծում եմ, որ դրա համար էլ հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ»,- ասել է Հասանովը Գաբալայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Գաբալայում՝ Ադրբեջանի հյուսիսում Հասանովի հրավերով: