Բրիտանացի Ռեբեկային պապիկը նվիրել էր հավի ձու, որից հավի ճուտ պետք է դուրս գար, գրում է boredpanda.com-ը:
Պորտալի փոխանցմամբ՝ ձվից դուրս է եկել առանց աչքերի ճուտ և չնայած մարդկանց հորդորին, որ իմաստ չունի նրան պահել, քանզի տանջվելու է, Ռեբեկան որոշում է պայքարել ճուտիկի կյանքի համար:
Մամբլ անունով ճուտիկին պահելը և մեծացնելը հեշտ չէր, սակայն Ռեբեկային հաջողվել է դա, և մեկ տարի անց ճուտիկից հավ դարձած Մամբլը դարձել է տան մյուս ընտանի կենդանիների իսկական ընկերը: