Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատողի և հանձնել ԱԱԾ-ին

$
0
0

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են մի իրավախախտի, որը ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:

 

«Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անցած հանգստյան օրը Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի մոտ աշխատող տեղի բնակիչներից տեղեկատվություն Էին ստացել անհայտ մարդու մասին, որը հետիոտն շարժվում Էր սահմանագծից:

 

Տագնապի ազդանշանով մեկնել է սահմանապահների խումբը՝ բռնելու սահմանախախտին:

 

Սահմանապահների գործողությունների հետ միաժամանակ ՀՀ բոլոր ուժային գերատեսչությունները, կամավորների ջոկատների անդամները և տեղի բնակիչները ծանուցվել են հնարավոր իրավախախտի մասին:

 

Արաքսավանի շրջանում կամավորական ջոկատների անդամների համաձայնեցված գործողությունների արդյունքում անհայտ անձը բռնվել Է և հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին:

 

Նախնական հարցաքննության ընթացքում ձերբակալվածը պարզաբանել Է, որ Պակիստանի քաղաքացի Է՝ ծնված 1998 թվականին, և մտադրվել էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա:

 

Նույն օրն անցկացված ֆիլտրացիոն միջոցառումներից հետո սահմանախախտը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալվածի վարկածը և կպարզեն տվյալ իրավախախտման բոլոր հանգամանքները:


Կամավորական ջոկատների այն անդամները, ովքեր մասնակցել են սահմանախախտի ձերբակալմանը, ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը ակտիվորեն աջակցելու համար կխրախուսվեն վարչության պետի կողմից:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>