Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչը՝ 21 քաղաքացուց աշխատանքի տեղավորելու պատրվակով գումար հափշտակելու կասկածանքով

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝  աշխատանքի տեղավորելու պատրվակով  21 քաղաքացուց գումար հափշտակելու դեպքերի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը,  2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նույն  մարզի 21 բնակիչների վստահությունը չարաշահելով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է տարբեր չափի գումարներ։  Աշխատանքի տեղավորելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափի գումար՝ 100 հազարից մինչև 729 հազար դրամ։

 

21 դրվագներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։ Կասկածյալը մայիսի 16-ին ձերբակալվել է։
 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>