Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Չինուհին համացանցի սենսացիա է դարձել՝ կրծքով կերակրելով փողոցում հայտնաբերված քաղցած երեխային

$
0
0

Չինուհի կինը «ամենագեղեցիկ մայրիկ» անվանումն է ստացել` փողոցում լացելիս հայտնաբերված լքված երեխային խնամելու և կերակրելու համար: 

Ինչպես գրում է Daily Mail-ը` փոքրիկ աղջնակին կրծքով կերակրող 26-ամյա կնոջ լուսանկարը, ում անունը չի հաղորդվում, մեծ տարածում է գտել համացանցում: Երեխան, ամենայն հավանականությամբ, մի քանի օրական է եղել:

Շանքսի նահանգում լքված երեխային հայտնաբերել է անցորդներից մեկը մայիսի 11-ին: Ինչպես հաղորդվում է` մոտակա ընկերությունում աշխատող մի կին շենքի մոտ դրված արկղ է նկատել, որոշ ժամանակ անց երեխայի լացի ձայն է լսել և բացել արկղը:  

Աղջնակը փաթաթված է եղել բարուրի մեջ` կողքին կաթի շիշ և 100 յուան: Անցորդ կանանցից մեկը, ով նույնպես նորածին երեխա ուներ, գիրկն է առել երեխային և կերակրել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>