Իտալական «Ինտերի» նախագահ Էրիկ Թոհիրը կարծում է, որ միլանյան ակումբին անհրաժեշտ են եւս երկու ֆուտբոլիստ:
«Մանչինին գործող պայմանագիր ունի «Ինտերի» հետ: Նա փայլուն մասնագետ է: Ցավում ենք, որ ավարտված մրցաշրջանում հաջողություններ չգրանցվեցին: Ամեն դեպքում, լացը երբեք հարցի լուծում չի եղել:
«Ինտերի» կազմում հանդես են գալիս Պերիշիչը, Իկարդին եւ Կոնդոգբիան, որոնց շուրջ կառուցվում է թիմի խաղը, սակայն ակումբին նորեկներ են հարկավոր»,- Թոհիրի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: