Աֆղանստանի անվտանգության ուժերը Քաբուլում կրկնակի ահաբեկչություն են կանխել՝ ձերբակալելով 12-ամյա տղայի: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ 12-ամյա Մոհամմադ Յակուբն ընդունել է, որ ուսուցում է անցել Թալիբան ահաբեկչական խմբավորման ճամբարներից մեկում և ահաբեկիչներից ցուցում է ստացել ահաբեկչություն իրականացնել Քաբուլի պետական թաղամասերից մեկում:
Երեխայի խոսքով՝ ինքը պետք է գործի դներ ավտոմեքենայի վրա տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքն այն ժամանակ, երբ մեկ այլ մահապարտ պետք է ինքն իրեն պայթեցներ արդեն առաջին պայթյունից հետո հավաքված ամբոխի մեջ:
Նշենք, որ Աֆղանստանում և Պակիստանում գործող Թալիբան խմբավորումը հաճախ է ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավում երեխաների: