Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը ԵՄ-ին միանալուց առաջ. բրիտանացի քահանա

$
0
0

«Գերմանիան պատրաստվում է քվեարկել 100 տարի առաջ թուրքերի կողմից 1.5 մլն հայերի կոտրածի հարցի շուրջ: Սա դիվանագիտական մղձավանջ է Գերմանիայի և Եվրոպայի համար», - գրում է բրիտանացի քահանա և Christian Today-ի սյունակագիր Մարկ Վուդսը` անդրադառնալով ԵՄ-Թուրքիա գործարքին և Թուրքիայի հանցավոր անցյալին:

 

Սյունակագիրը կասկածանք է հայտնել, որ Թուրքիան կօգնի Եվրամիությանը հաղթահարել միգրացիոն ճգնաժամը` դադարեցնելով ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա, որի դիմաց ազատ վիզային ռեժիմ է պահանջում սահմանել:


«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անկանխատեսելի և ավտորիտար է: Բացի այդ, նրա բողոքը Եվրոպայի հետ կապված այն է, որ Եվրոպան «Քրիստոնյաների ակումբ» է, որն անտարբեր է Թուրքիայի` ԵՄ  անդամակցությանը: Իսկ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրելը կարող է վերջին կաթիլը լինել: Սակայն արդարացի լինելու համար պետք է ասենք, որ Թուրքիան իսկապես ցեղասպանություն է գործել», - բրիտանացի քահանայի խոսքը մեջբերում է Horizon Weekly-ն: 


«1915-16 թվականներին հարյուր հազարավոր հայեր սպանվել են իրենց իսկ տներում կամ ճամբարներում` ծայրահեղ դաժան պայմաններում: Նրանց հարկադրել են երթով անցնել անապատի միջով, ինչի հետևանքով շատերը զոհվել են սովից ու զրկանքներից», - գրում է հեղինակը` անդրադառնալով նաև 2007-ին Հրանտ Դինքի սպանությանը Թուրքիայում, որի պատճառը, ըստ սյունակագրի, ցեղասպանության մասին գրելն էր:


«Բրիտանիան չի բնութագրում կատարվածը որպես ցեղասպանություն, քանի որ ցանկանում է պահպանել իր լավ հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն հարցն այստեղ այլ է: Եթե Գերմանիան ժխտեր իր պատասխանատվությունը Հոլոքոստի հարցում, ոչ մի կառավարություն չէր ընդունի, որ Գերմանիան տեղ ունենա Եվրամիության կազմում: Արդյունքում Գերմանիան ցավով ընդունեց իր մեղքը, մի բան, որ Թուրքիան երբեք չի արել:


Թուրքիայի մեղավորությունն անվիճելի է: Թուրքիան երբեք ամբողջովին չի ընդունվի Եվրոպայի համայնքի կողմից` անկախ այն բանից՝ կդառնա ԵՄ անդամ, թե ոչ: Անկախ այն բանից՝ դա դուր կգա Էրդողանին կամ թուրքական հասարակությանը, թե ոչ, ճշմարտությունը պետք է ասվի», - եզրափակում է սյունակագիրը:
 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles