Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրքիայի բնակչության կեսը ճիշտ քայլ է համարել ռուսական ինքնաթիռի խոցումը թուրքական զինուժի կողմից. հարցում

$
0
0

Թուրքիայի բնակչության գրեթե կեսը հավատում է, որ Անկարան ճիշտ է վարվել՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայի սահմանի մոտ խոցելով ռուսական կործանիչը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթը», Քադիր Հաս համալսարանի հետազոտական կենտրոնի ներկայացրած հարցումների արդյունքները վկայում են, որ թուրքերի 58.2 տոկոսը դրական քայլ է համարում ինքնաթիռի խոցումը, մինչդեռ 41.8 տոկոսն ասում է, որ դա սխալ քայլ էր։

Մոտ 57.6 տոկոսը համոզված է, որ այդ քայլը ցույց տվեց, թե որքան հզոր է Թուրքիան և որ «պետք է պաշտպանել սահմանները»։

Թուրքական երկու F-16 կործանիչներ 2015 թվականի նոյեմբերի 24-ին խոցել էին ռուսական Սու-24 ինքնաթիռը՝ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում։

Ինքնաթիռն ընկել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում։ Ինքնանետված օդաչուներից մեկը սպանվել էր, մյուսը՝ փրկվել։

Դրանից հետո Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ ազդելով հատկապես զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների վրա։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>