Անգլիայի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Լեսթերը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլքոթի տրանսֆերը,- վստահեցնում է Daily Star-ը:
27-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Վեսթ Հեմը», սակայն «զինագործները» նշեցին, որ չեն պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից:
Անգլիայի 2015/16թթ. ավարտված առաջնությունում Ուոլքոթը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 5 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: