Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մանչեսթեր Յունայթեդը նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

$
0
0

Անգլիայի Գավաթի եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլի» մարզադաշտում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ լրացուցիչ ժամանակում կամային հաղթանակ տարավ՝ 2:1 հաշվով:

 

Հանդիպմանը հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: «Քրիսթալ Փելասի» կազմում աչքի ընկավ Ջեյսոն Պաչուն: Րոպեներ անց Լուի վան Գալի սաները կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը: «Կարմիր սատանաների» կազմում գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան:

 

Ավելացված ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթանակ պարգեւեց փոխարինման դուրս եկած Ջեյսի Լինգարդը:

 

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի գավաթակիր:

 

«Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

 

Գոլերը՝ Պանչոն (78) - Մատա (81), Լինգարդ (110)

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>