Ռումինական «Տիրգու Մուրեշ» ակումբի հարձակվող Ադրիան Մուտուն հայտնել է կարիերան ավարտելու մասին: Այդ մասին հաղորդել է Goal.com-ը:
Ռումինիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել Միլանի «Ինտերում», Թուրինի «Յուվենտուսում», Լոնդոնի «Չելսիում»:
Ընտրանու կազմում անցկացրած 77 խաղում նա խփել է 35 գոլ: