Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ուղևորատար ավտոբուսի՝ մրջնաբնին բախվելու հետևանքով զոհվել է 37 մարդ, հաղորդում է Okapi ռադիոկայանը:
Նշվում է, որ ավտոբուսը Զամբիայի Քվիթե քաղաքից ուղևորվում էր Լուապուլա, սակայն վարորդը որոշել է կտրել ճանապարհը հարևան Կոնգոյի տարածքով: Ականատեսները հաղորդում են, որ վթարի պատճառը պայթած անիվն է, որի հետևանքով վարորդը կորցրել է ղեկավարման հնարավորությունն ու բախվել մրջնաբնին:
Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 37 մարդ, իսկ 22-ը՝ վիրավոր են: