Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) բնապահպանները 1500 ռուբլի ծավալով պարգևավճար են խոստանում յուրաքանչյուրին, ով Կովկասում ընձառյուծի հետքեր կհայտնաբերի: Այս մասին РИА Новости-ն հայտնել է WWF Ռուսաստանի «Ռուսական Կովկաս» մասնաճյուղի մամլո քարտուղար Վյաչեսլավ Մորոզը:
Ներկա պահին երիտասարդ ընձառյուծներին նախապատրաստում են Հյուսիսային Կովկասում վայրի բնություն բաց թողնելու համար: Դա իրականացվում է Կովկասում առաջավորասիական ընձառյուծի վերականգնման ծրագրի շրջանակներում:
Կենդանիներին աճեցրել են Սիչիի ազգային պարկի ընձառյուծների վերականգնման կենտրոնում:
Առաջին սերունդը կենտրոնում ստացվել է 2013-ին: Ներկայում այնտեղ 13 կենդանի է բնակվում, որոնցից 5-ը հասուն ընձառյուծներ են, մյուսները ձագեր են, որոնք լույս աշխարհ են եկել ծրագրի շրջանակներում:
Նախատեսվում է հունիսի սկզբներին երկու ընձառյուծի բաց թողնել վայրի բնության մեջ` մեկ էգի և մեկ արուի: