Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Աբրահամ Խաշմանյան. Զգացողություններս անբացատրելի են, ֆանտաստիկ

$
0
0

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում 2:0 հաշվով հաղթելով «Միկային» «Ալաշկերտը» հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Խաղից հետո Աբրահամ Խաշմանյանը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով:
 

- Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:


- Զգացողություններն անբացատրելի են, ֆանտաստիկ: Երկար էինք գնում այս չեմպիոնությանը: Կարծում եմ` իրոք արժանի ենք: Ճիշտ է վերջին խաղերում դժվարություններ եղան, բայց սա ֆուտբոլ է, առանց դժվարությունների չի լինում: Երկու տարվա ընթացքում ամբողջ թիմով շատ ծանր աշխատանք ենք կատարել: Նախագահից սկսած մեծ գործ է կատարվել. կարծում եմ` այս հաջողությունում ամենամեծ լուման հենց նրանն է: Մարզչական կազմը, ֆուտբոլիստները, ադմինիստրատիվ աշխատողները… միահամուռ կոլեկտիվ էինք, ինչը բերեց այս հաջողությանը:


- Սա Ձեր կարիերայի լավագույն պա՞հն է:


- Իհարկե, հաշվի առնելով, որ չեմպիոն ենք դարձել: Երջանիկ եմ, ուրախ և հպարտ:


-Ի՞նչ եք կարծում այս տարի կարժանանաք տարվա լավագույն մարզչի կոչմանը:


- Ինձ համար դա ընդհանրպես էական նշանակություն չունի: Հատկապես այսօր վերապրած պահերից հետո:


- Այսօրվա հանդիպումը Ձեր ծրագրածո՞վ ընթացավ:


- Բարդ է լինում, երբ թիմը 2 խաղ պարտվում է: Առաջանում է հոգեբանական գործոն: Պառք Աստծո կարողացանք ապացուցել, որ կարող ենք ցանկացած դժվար դրությունից դուրս գալ և էֆեկտիվ հաղթանակ տոնել:


- Ինչպե՞ս եք պատրաստվելու եվրագավաթների հանդիպումներին:


- Թիմին կտրվի երկշաբաթյա հանգիստ: Հունիսի 5-ից կվերսկսենք մարզումները և հնարավոր է հունիսի 10-ից հավաք սկսենք` պատրաստվելով Չեմպիոնների լիգային:


- Հայտարարել էիք «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Հնարավո՞ր է այս նվաճումն ազդի Ձեր որոշման վրա:


- Որոշումը կայացված է: Եթե ես մի բան ասում եմ, որեմն այն չի փոփոխվում: Չեմպիոնների լիգայի ելույթներից հետո կթողնեմ գլխավոր մարզչի աշխատանքը: Բայց մենք կշարունակենք զորեղ լինել: Ինքս «Ալաշկերտում» այլ պաշտոն կզբաղեցնեմ, եթե իհարկե արտասահմանից մարզչական առաջարկ չստանամ:


- Ձեզ փոխարինողի դերում ո՞ւմ եք տեսնում:


- Կան երեք թեկնածուներ, որոնց մասին հայտարարել ենք: Բանակցություններն ընթանում են: Չենք շտապում և վերջնական որոշումը կկայացնենք եվրագավաթներից հետո: Միգուցե որոշումը շուտ կայացնենք, որպեսզի այդ մասնագետն ընդգրկվի մարզչական շտաբում, ծանոթանա թիմին ու Չեմպիոնների լիգայից հետո, երբ կարճ ժամանակ է մնում Հայստանի առաջնության մեկնարկին, թիմը պատրաստ լինի: Դա իմ միտքն է, ակումբի նախագահի հետ այդ հարցի շուրջ խոսել եմ, կարծում եմ նորմալ իրավիճակ է:


- Ինչպիսի՞ փոփոխություններով եք մոտենալու Չեմպիոնների լիգայի:


- Ցանկանում ենք ուժեղացնել թիմը, բայց դա կլինի 2-3 խաղացողների տեսքով: Մենք այդ համալրումների կարիքն ունենք:


- Շշուկներ կան, որ Հեբեր Արաուխոն կարող է հեռանալ թիմից: Այդ մասին ի՞նչ կասեք:


- Հեբերի պայմանագրի ժամկետը սպառվում է: Այստեղ հարցը Հեբերի մեջ չէ այլ այն բրազիլական ակումբի, որին պատկանում է  նրա տրանսֆերային իրավունքները: Որոշողն այդ ակումբն  ու նրա գործակալն է: Եթե մեզ հաջողվի այնպիսի համաձայնության հասնել, որ նա կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային, ապա նա կմնա, իսկ եթե ոչ, նրան շնորհակալություն կհայտնենք և կշարունակենք մեր ճանապարհը: 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles