Քիմ Լյուենբերգերին ծնողները յոթ տարի առաջ նվիրել էին փոքրիկ խաղալիք-ավտոմեքենա, որը նրան անչափ դուր էր եկել. վերջինս իր նոր խաղալիքը հաճախ տանում էր իրենց այգի և լուսանկարում, գրում է boredpanda.com-ը:
Պորտալի փոխանցմամբ՝ շվեյցարացի աղջիկը լուսանկարներից մի քանիսը ներբեռնել է Instagram սոցիալական ցանցի իր էջ. դրանք մեծ հետաքրքրություն են առաջացրել իր հետևորդների շրջանում:
Աղջիկը, ով շատ է սիրում ճանապարհորդել, հավաքում է նմանատիպ բազմաթիվ խաղալիք-ավտոմեքենաներ, շրջում աշխարհով մեկ և լուսանկարելով դրանք` տեղադրում սոցիալական ցանցի իր էջում: