Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Քաթթները հեռացվել է իր պաշտոնից, ինչի մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
«Գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Քաթթները ազատվել է իր պարտականություններից:
ՖԻՖԱ-ի ներքին հետաքննությունը պարզել է, որ Քաթթները պաշտոնական դիրքի չարաշահում է կատարել: ՖԻՖԱ-ն չի պարզաբանելու մանրամասները, բայց կշարունակի համագործակցությունը համապատասխան մարմինների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Քաթթները կատարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները՝ փոխարինելով Ժերոմ Վալկեին, ով հունվարին հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից 12 տարով: