Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Պետդեպը հերքել է Ռուսաստանի հետ Սիրիայում համատեղ հարվածներ հասցնելու մասին քննարկումների լուրերը

$
0
0

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ երկխոսություն չի վարում Սիրիայում համատեղ օպերացիաների անցկացման վերաբերյալ, ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:

 

«Մենք նրանց հետ չենք խոսում համատեղ օպերացիաների մասին», -ընդգծել է նա:

 

Թոները մանրամասնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Սիրիայում հրադադարի ռեժիմի կայունացման վերաբերյալ կայուն մեխանիզմի ստեղծման հարցը:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը կոչ էր արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ հրադադարի ռեժիմին հետևելու նպատակով:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>