Լոնդոնի «Տոտենհեմի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Կեյնը կարծիք է հայտնել, որ նա «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի հետ Մյունխենի «Բավարիայի» լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լեւանդովսկու մակարդակի են:
«Կարելի՞ է ինձ ու Վարդիին նույն մակարդակի դասել Լեւանդովսկու հետ. անկասկած: Երբ որեւէ հավաքական ունի հարձակվողներ, ովքեր Պրեմիեր լիգայում 25 ու 24 գոլ են խփել, ապա դա նշանակում է, որ թիմը չափազանց ուժեղ հարձակվողներ ունի: Վստահ ենք սեփական ուժերի հանդեպ»,- Կեյնի խոսքը մեջբերում է Goal.com-ը: