Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Դա իմ անձնական որոշումն է և ոչ ԲՀԿ-ինը. Վահան Բաբայանը դուրս է գալիս ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից

$
0
0

Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմից դուրս գալու մասին: Այս մասին տեղեկանում ենք վերջինիս ֆեյսբուքյան էջից։
 

Նա, մասնավորապես, գրել է.«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով իմ լայնածավալ մասնակցությունը կուսակցաշինության գործին և իմ ձգտումներն ու տարվող աշխատանքները, ես լքում եմ ԵԽԽՎ պատվիրակության կազմը։ Ստրասբուրգը ինձ տվեց մեծ փորձ դիվանագիտության ասպարեզում։ Շնորհակալություն եմ հայտնում պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ողջ պատվիրակությանը։ Հատուկ շնորհակալություն նաև Նաիրա Զոհրաբյանին համատեղ բարձր մակարդակի աշխատանքի համար: ԵԽԽՎ նոր պատվիրակության անդամին մաղթում եմ տոկունություն և համբերություն այդ նոր և պատասխանատու պաշտոնում հանու ն մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»:


Tert.am-ի հետ զրույցում Վահան Բաբայանը նշեց, որ դուրս գալու որոշումն իրենն է և ոչ ԲՀԿ խմբակցությանը:


«Քանի որ ես կուսակցության հիմնադրման աշխատանքներով եմ զբաղված և ֆիզիկապես  չեմ հասցնի լիարժեքորեն մասնակցություն  ունենալ ԵԽԽՎ աշխատանքներին, դրա համար նպատակահարմար եմ գտնում, որ իմ փոխարեն այլ ներկայացուցիչ աշխատի այնտեղ: Դա իմ անձնական որոշումն է, և  ես առաջարկել եմ, որ այլ թեկնածու առաջադրի մեր խմբակցությունը, որպեսզի առավել արդյունավետ լինի այդ տեղը ՀՀ արտաքին քաղաքականության համար»,-ասաց նա: 


Նշենք, որ Վահան Բաբայանը հայտարարել էր Ռեֆորմիստների կուսակցություն ստեղծելու մասին:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>