Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ընդգծել է, որ երազում է ապագայում վերադառնալ իր հայրենիք:
Ռոսարիոյում ծնված ֆուտբոլիստն Իսպանիա է տեղափոխվել 13 տարեկան հասակում եւ մինչ օրս պաշտպանում է «Բարսելոնայի» գույները:
«Ցանկանում եմ օրերից մի օր վերադառնալ Արգենտինա, քանի որ լքել եմ հայրենիքս մանուկ հասակում: Չէի կարող վայելել իմ քաղաքը՝ Ռոսարիոն:
Հաճելի է հանդես գալ «Բարսելոնայում», սակայն ցավալի է, որ հայրենիքդ շատ հեռու ես թողել: Եկել եմ Բարսելոնա, որտեղ ես ոչինչ չեմ ունեցել եւ ամեն ինչ ստեղծել եմ զրոյից»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: