Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Չինական ստարտափը մտադիր է դաստակի շուրջ փաթաթվող սմարթֆոն ներկայացնել (տեսանյութ)

$
0
0

Չինական Moxi Group ստարտափը հայտարարել է, որ պատրաստվում է  նորարար սմարթֆոն ներկայացնել, որը հնարավոր կլինի փաթաթել դաստակի շուրջ:

 

Ինչպես ներկայացնում է CNN-ը, չինական ընկերության արտադրած սարքավորումը կներկայանա ճկուն սենսորային էկրանով, որը կաշխատի սովորական հեռախոսի պես անգամ ձեռքին կապած վիճակում, ինչպես ժամացույցը կամ թևնոցը: Այն աշխատում է նաև հարթ ձգված վիճակում, ինչպես սովորական սմարթֆոնը:


Ճկվող էկրանի կառուցման համար կիրառվել է գրաֆեն, որը աշխարհի ամենաբարակ, բայց և չափազանց ամուր, թեթև, թափանցիկ և ճկվող  նյութ է:  Ընկերությունից հայտնում են, որ արդեն թողարկել են սմարթֆոնի նախատիպը և մտադիր են մինչև տարեվերջ 100 000 օրինակ վաճառել Չինաստանում: 


Ներկա պահին արտադրության պատրաստվող սմարթֆոնները սև-սպիտակ էկրան են ունենալու, սակայն ընկերությունից նշում են, որ ամբողջական գունավոր տարբերակը կներկայացվի 2018-ին: Սև-սպիտակ էկրանով տարբերակը Չինաստանում կվաճառվի 5000 յուանով ($760), որը iPhone-ի ամենամատչելի մոդելից էլ էժան է:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>