Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է իր վնասվածքի մասին:
«Անչափ դժգոհ եւ հիասթափված եմ, որ չեմ կարող մասնակցել Եվրոպայի 2016թ. առաջնությանը: Ամեն դեպքում, կերկրպագեմ Ֆրանսիայի հավաքականին: Առա՛ջ Ֆրանսիա»,- գրել է Վարանը թվիթերյան իր միկրոբլոգում:
Հավելենք, որ Վարանի փոխարեն Ֆրանսիայի հայտացուցակում ընդգրկվել է իսպանական «Սեւիլյայի» պաշտպան Ադիլ Ռամին: