Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վակուումային գերարարգ գնացքում պատուհանների փոխարեն 3D էկրաններ կտեղադրվեն (տեսանյութ)

$
0
0

Ամերիկյան Hyperloop Transportation Technologies ընկերությունը, որը  Hyperloop One խմբի հետ զուգահեռ վակուումային գնացք է մշակում, ներկայացրել է վագոնի նախատիպը:

 

Ինչպես ներկայացնում Motor.ru-ն, նորարար վագոնում պատուհանների փոխարեն էկրաններ են տեղադրված, որոնց վրա կարելի է 3D պատկերներ կամ երթևեկության մասին տեղեկատվություն ցուցադրել: 


Hyperloop նախագիծը ենթադրում է, որ գնացքը կընթանա փակ խողովականման տարածքով, և ուղևորները չեն կարողանա տեսնել` ինչ է կատարվում դրսում: Իսկ էկրաններին հնարավոր կլինի պատկերել ցանկացած տեսարան, օրինակ` բնապատկեր: Էկրանների վրա նաև զանազան տեղեկություններ կհեռարձակվեն, ինչպես օրինակ` շարժման արագությունը կամ ջերմաստիճանը:


Hyperloop-ի գաղափարն առաջին անգամ 2013-ին առաջարկել էր ամերիկացի միլիարդատեր, Tesla Motors և SpaceX ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը:


Hyperloop One-ը այս ամիս բացօթյա տարածությունում փորձարկել է վակուումային գնացքի արագացման համակարգը: Մինչև տարեվերջ կսկսվեն փորձարկումներն արդեն վակուումային խողովակում: Սեղմված օդի և ցածր ճնշման հաշվին գնացքը կկարողանա մինչև 1200 կմ/ժամ արագություն զարգացնել:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>