Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Միջերկրական ծովում եգիպտական A320-ի կործանման վայրից աղետի ազադանշաններ են ստացվել

$
0
0

Airbus ընկերությունը ազդանշաններ է որսացել Միջերկրական ծովում, որտեղ անցյալ շաբաթ կործանվել էր EgyptAir  եգիպտական ավիաընկերության Flight 804 չվերթով Կահիրե թռչող A320 օդանավը: Այս մասին հաղորդում է CNN-ը` հղում անելով Եգիպտոսի «Ալ Ահրամ» պետական լրատվական գործակալությանը:

 

Հաղորդվում է, որ ազդանշանները ստացվել են ինքնաթիռի վթարային ռադիոհաղորդիչից, որը կարող է ձեռքով կամ ավտոմատ կերպով միանալ հարվածի պահին և անդադար աղետի ազդանշաններ հաղորդել:


Ազդանշանների առկայությունը կտրուկ նվազեցնում է որոնման աշխատանքների իրականացման տարածությունը` այն կրճատելով մինչև 5 կմ-ի:


Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե մեկնող օդանավը ռադարների էկրաններից անհետացել էր մայիսի 19-ին` գտնվելով 11 300 մետր բարձրություններում և  մուտք գործելով Եգիպտոսի օդային տարածք:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>