Ամերիկյան General Motors ընկերությունը 2.16 մլն մեքենա է ետ կանչում Չինաստանում` պայմանավորված օդափոխության մեխանիզմում փականի անսարքությամբ:
Ինչպես գրում է Корреспондент-ը, ընկերության որակի տեսչության գլխավոր վարչությունից նշել են, որ մեքենաները ետ են կանչվում GM-ի մի շարք մեքենաներում շարժիչների խափանման մասին բողոքների ֆոնին կատարված ստուգումների արդյունքում:
Ըստ հաղորդագրության` ետ կանչման ենթակա մեքենաների շարքում են հայտնվել 834 000 Buick Excelle սեդան, 1.15 մլն Chevrolet Cruze, 159 000 Chevy Epica և 18 000 Chevy Aveo մոդելի մեքենաներ:
Ընկերության տվյալների համաձայն` այդ մեքենաներում օդափոխության համակարգի փականները բավարար չափով պաշտպանված չեն կոռոզիայից, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում կարող է վնասվել շարժիչը: